ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայությունը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի ակտիվ գործողությունների վերսկսման մասին: Նման որոշման պատճառը Իսրայելի տարածքում շարունակվող հրթիռակոծություններն են՝ գրում է Newsru.co.il-ը:
«Այդ հրթիռակոծությունները շարունակվել են մարդասիրական հրադադարի ողջ ընթացքում, ոը նախաձեռնել էր Իսրայելը՝ ի բարօրություն Գազայի խաղաղ բնակիչների»,- ասված է ՑԱԽԱԼ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ հուլիսի 26-ի ժամը 20:00-ից սկսած՝ Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է մոտ 25 հրթիռ:









































