Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանի այցելուները այժմ կարող են օգտվել հատուկ ռոբոտացված ավտոկայանատեղիից՝ գրում է TCH-ը:
Այսպես. վարորդին բավական է միայն մտնել հատուկ կայանման գոտի և կտրոն ստանալ, ապա ռոբոտն ինքնուրույն կբարձրացնի ավտոմեքենան և կտանի ազատ կայանատեղի՝ այնպես, որ այն նվազագույն տարածությամբ տեղ զբաղեցնի:
Երբ ավտոմեքենայի սեփականատերը վերադառնա, ռոբոտն այն կվերադարձնի կայանման գոտի:
Կայանատեղիի արժեքը չի տարբերվում սովորական կայանատեղիի արժեքից, որտեղ մարդիկ են աշխատում:










































