Հուլիսի 26-ին Սան Դիեգոյում Comic-Con ամենամյա փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի: Արդարության արշալույսին» մարտաֆիլմի շնորհանդեսը և դրան նվիրված քննարկումները՝ գրում է Spletnik.ru-ն:
Միջոցառմանը ներկա են եղել գլխավոր հերոսների դերակատարները՝ Բեն Աֆլեքը (Բեթմեն), Հենրի Քավիլը (Սուպերմեն) և Գալ Գադոթը (Հրաշք կինը), ինչպես նաև ռեժիսոր Զաք Սնայդերը:
Սնայդերը հյուրերին ուրախացրել է կարճ թիզերով և հիասքանչ Գադոթի առաջին կադրով՝ ճակատագրական սուպերհերոսուհու կերպարում:
Սնայդերի խոսքով՝ ինքը չէր ցանկանա, որ աստղային եռյակը շփվեր հավաքված բազմության հետ՝ մտահոգվելով գաղտնի տեղեկատվության արտահոսքից:












































