Saprun կազմակերպությունը ավարտին է հասցրել մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ պլանշետային համակարգչի մշակումը «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի համար և ծրագրում է այն պատվիրատուին ներկայացնել մինչև ամառվա ավարտը: Այս մասին հայտնել են ITAR-TASS-ի աղբյուրները:
«Պլանշետի շնորհանդեսը ծրագրվում է անցկացնել Մոսկվաում՝ օգոստոսի 20-ից հետո, սակայն կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէ»,- ասել է աղբյուրը:
«Գազպրոմը» դեռ պլանշետային համակարգիչը չի ստացել՝ հստակեցրել է գազային հոլդինգում ITAR-TASS-ի աղբյուրը:
Միլլերի համար պլանշետի ստեղծման տենդերը հայտարարվել է 2013-ի ամռան վերջին: Մրցույթը հաղթել է Saprun ընկերությունը՝ առաջարկելով 3.5 մլն դոլար: Պատվիրատուն արդեն մասամբ վճարել է աշխատանքի դիմաց: