Երկու քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյվեզեր-կրտսերը սոցկայքերից մեկում տեղադրել է Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ իր լուսանկարը:
29-ամյա պորտուգալացին «արքայական ակումբ»-ի կազմում նախամրցաշրջանային հավաք է անցկացնում ԱՄՆ-ում: Ֆուտբոլիստը մի քանի ժամ է հատկացրել` 37-ամյա բռնցքամարտիկի հետ հանդիպելու համար:
«Համաշխարհային սպորտի երկու ամենաճանաչված անձիք»,- գրել է բռնցքամարտիկը:










































