ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն առավելության է հասել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ: Հանդիպման հինական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Գարեթ Բեյլի գեղեցիկ գոլին 11 մետրանոց նշակետից պատասխանել է Մաուրո Իկարդին:
Հանդիպման արդյունքը վճռվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: »Ինտեր»-ի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ են իրացրել հարվածներն ու հաղթել 3:2 հաշվով:








































