«Առավոտ»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանն անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի դրական հայտարարություններին` նկատեց. «Արդեն մի քանի տարի է` Սերժ Սարգսյանը ձգտում է «լավ աշակերտ» լինել Եվրոպայի աոջև. այդ քայլերն են նկատվում, թեև Հայաստանը կարող էր ավելի հեռուն գնացող քայլեր էլ ձեռնարկել, բայց ամեն դեպքում` Ս. Սարգսյանը ջանքեր է գործադրում, որպեսզի ցույց տա, որ Հայաստանի հայացքը դեպի Եվրոպա է»:
Նրա կարծիքով` չափազանց կարևոր հանգրվան է Հայաստանի համար. «Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի` առանց մոռանալու ՌԴ-ի շահերը, անշուշտ: Այսինքն՝ քաղաքական նոր շունչ կա, և այս առումով կարծում եմ, որ բավական դրական ազդակներ կարող են լինել»:








































