Փարիզից ժամանած Air France ինքնաթիռը Երևանի օդանավակայանում վայրէջք է կատարել միայն երկրորդ փորձից հետո:
Ինչպես հայտնել է Interfax-ը՝ հղում անելով ուղևորներից մեկին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդանավը թեքվել է ձախ կողմ՝ դիպչելով վայրէջքային թռիչքուղուն: Սակայն օդաչուները չեն կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից, երկրորդ շրջանի համար նրանք կտրուկ բարձրություն են հավաքել:
Արդյունքում ինքնաթիռը օդանավակայանի վրա պտտվել է մոտ 40 րոպե, ինչպես նաև ուժգին թափահարել: Ականատեսի խոսքերով՝ «վայրէջքի ժամանակ այնպիսի տպավորություն էր, որ ինքնաթիռը լողում է և չի կարողանում դիպչել վայրէջքային թռիչքուղուն»:
Բարեբախտաբար, երկրորդ փորձի ժամանակ օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել:











































