Կատալոնական «Բարսելոնա»-ի 27-ամյա պաշտպան Խերարդ Պիկեն գնահատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությանը:
«Շատ գոհ եմ Մատյեյի տրանսֆերից: Կենտրոնական պաշտպանի դիրքը մեր թույլ կողմն է: Ժերեմին կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու մեծ փորձ չունի, բայց երբ անում է դա, անում է շատ լավ:
Ուրախ եմ, քանի որ մեր թիմ հզոր պաշտպան է տեղափոխվել»,- Խիկեի խոսքերը մեջբերում է Mundo deportivo-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բարսելոնայի խանութներում սկսել են վաճառվել գերմանացի պաշտպան Մաց Հյումելսի 5 համարի մարզաշապիկներ: Կկայանա Հյումելսի տրանսֆերը «Բարսելոնա», թե ոչ, առայժմ հայտնի չէ:








































