Վրաստանի կառավարությունը Քութայիսում արտահերթ նիստում հաստատել է երկրի կառավարության թարմացված կազմը: Որոշումը միաձայն է ընդունվել, քվեարկել են 89 պատգամավորներ, գրում է ITAR-TASS-ը:
Սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Գելա Դումբաձեն, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար է դարձել Դավիթ Շավլիաշվիլին, գյուղնախարարի պաշտոնը ստանձնել է Օթար Դանելիան, պատժի և փորձաշրջանի իրականացման նախարարի պաշտոնում հաստատվել է Գեորգի Մգեբրիշվիլին, զավթված տարածքներից ստիպողաբար տեարհանված անձանց, փախստականների և տեղաբաշխման հարցերի նախարար է նշանակվել Սոզար Սունարին, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցրել է Էլգուջա Խոկրիշվիլին, մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի պաշտոնում կաշխատի Միխայիլ Գեորգաձեն:
Կառավարության կազմում փոփոխությունների մասին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է հուլիսի 21-ին: Այդ ժամանակ պաշտոնաթող եղան նախարարների կաբինետի 7 անդամներ: Հուլիսի 22-ին հայտնի դարձան թափուր պաշտոնների թեկնածուների անունները:
Գործող օրենքին համապատասխան՝ Վրաստանի կառավարությունը հուլիսի 23-ին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն ուղարկեց կառավարության նորացված կազմը, որից հետո նախագահն այն ներկայացրեց խորհրդարանի հաստատմանը:
Խոսելով նախարարների կաբինետում փոփոխությունների մասին՝ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ դրանք պայմանավորված են վերջին ամիսների մարտահրավերներով, առաջին հերթին՝ ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով»:
Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ «չի մասնակցում նախարարների թափուր պաշտոնների թեկնածուների քննարկմանը»: Նա նշել է, որ «նախարարությունների նոր ղեկավարների ընտրությունը վարչապետի արտոնությունն է:





































