Արգենտինայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան համաձայնության է եկել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo պարբերականը:
Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ ու ՊՍԺ կտեղափոխվի հաջորդ շաբաթվա սկզբին:
Արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրը կգործի 5 տարի: Դի Մարիան կստանա 8 մլն եվրո տարեկան աշխատավարձ: Տրանսֆերի արժեքը կկազմի 65 մլն եվրո:
26-ամյա կիսապաշտպանը «Ռեալ»-ի կազմում մանսակցել է 124 հանդիպման` խփելով 22 գոլ:







































