Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ ակումբը ձեռք է բերել Կոլումբիայի հավաքականի և «Նիցա»-ի դարպասապահ Դավիդ Օսպինայի տրանսֆերը: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի «Արսենալ»-ի` ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքից հետո:
«Շեսնին կլինի թիվ մեկ դարպասապահը: Բայց եթե Օսպինան ձգտի լինել առաջինն ու կատարելագործի որակները, հիմնական դարպասապահը կլինի ինքը»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության 2013/14թթ մրցաշրջանում Օսպինան մասնակցել է 29 հանդիպման` բաց թողնելով 25 գոլ և 13 խաղերում դարպասը պահելով անառիկ: «Մունդիալ-2014»-ում Օսպինան 5 խաղերում 4 գոլ է ընդունել:










































