Ճանաչված կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել է, որ «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանումները կսկսվեն գալիք տարվա վերջին:
Ներկայումս ռեժիսորն ակտիվորեն աշխատում է ֆիլմի սցենարի վրա` հայտնելով, որ նպատակ ունի մինչև նկարահանումների սկիզբն ավարտել այդ աշխատանքները: Այլապես կստեղծվի առաջին ֆիլմի ստեղծման ժամանակ տիրող իրավիճակը: Այն ժամանակ նկարահանվել էին շատ տեսարաններ, որոնք հետո ստիպված հանվել էին` չնայած դրանց ստեղծման համար պահանջվել էին և՛ շատ միջոցներ, և՛ մեծ ջանքեր նկարահանող խմբից:
Քեմերոնը հայտարարել է, որ կսկսի նկարահանել ֆիլմի միանգամից երկու մասերը, որոնցից առաջինը կարող է էկրան բարձրանալ արդեն 2015-ին, փոխանցում է Supreme2-ը:
Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասը $237 մլն բյուջեի դեպքում կինոթատրոններում հավաքել է $2,7 մլրդ:









































