Հարձակվող Ռադամել Ֆալկաոն պատրաստ է «Ռեալ»-ի հետ պայմանագիր ստորագրել, համաձայն որի նրա աշխատավարձը երկու անգամ քիչ կլինի, քան «Մոնակո»-ում: Այդ մասին հայտնում է AS-ը:
Ներկայումս 28-ամյա հարձակվողը տարեկան 14 մլն եվրո է վաստակում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Ռեալ»-ը վարձակալել է Ֆալկաոյի տրանսֆերը` հետագայում այն գնելու իրավունքով: Կոլումբիացի ֆուտբոլիստի վարձավճարը 12 մլն եվրո կկազմի: Եթե «արքայական ակումբ»-ն այնուհետև ցանկանա գնել Ֆալկաոյի տրանսֆերը, ապա պետք է վճարի ևս 33 մլն եվրո:









































