Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պայմանավորվել են Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբի ղեկավարի թեկնածության հարցում, հայտնում է Trend-ը:
Ինչպես հայտարարել է նախարարի խորհրդական Վակո Ավալիանին` թե ով կղեկավարի Միացյալ շտաբը` հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Իրակլի Ալասանիան որևէ մեկի թեկնածությունը կառաջարկի նախագահին:
Հիշեցնենք, որ նախկին պետ Գեորգի Կալանդաձեն մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և մարդուն ապօրինի ազատությունից զրկելու մեջ: Ներկայումս շտաբի պետի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Վախթանգ Կապանաձեն:
Ըստ սահմանադրության` նախագահը գերագույն հրամանատարն է և զինված ուժերի Միացյալ շտաբի պետին հաստատելու և նշանակելու իրավունք ունի:









































