Կանայք ավելի շատ հակված են զննել այլ կանանց, քան տղամարդկանց: Գիտնականները եկել են եզրահանգման, որ մինչ տղամարդիկ արվեստի գործերում կամ լուսանկարներում զննում են մարդկանց դեմքերը, կանայք հետաքրքրված են կրծքի ուսումնասիրությամբ:
Հետերոսեքսուալ զույգերին ցույց են տվել կնոջ և տղամարդու պատկեր: Երկու զուգընկերն էլ նախընտրել են նայել կնոջը, սակայն կանայք զննել են կազմվածքը, իսկ տղամարդիկ` դեմքը: Դա ապացուցում է, որ կանայք հիմնականում հետաքրքրվում են, թե ինչպիսի տեսք ունի իրենց պոտենցիալ հակառակորդը: Կանայք ունեն բարձր գերզգայունություն` իրենց փոխհարաբերությունների ցանկացած սպառնալիքի նկատմամբ:
Տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, կփորձեն տեսողական կապ հաստատել, քանի որ նրանց համար ցանկացած սպառնալիք և խոչընդոտ հաղթահարելու լավագույն միջոցը դա է:
Ամենավառ բացահայտումն այն է, որ կանայք ակամա իրենց գնահատում կամ համեմատում են այլ կանանց հետ` իրենց թերությունների տեսակետից: Հայտնի է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ ժամանակ են ծախսում այլ կանանց քննադատելով: Սոցհարցմանը մասնակցած ավելի քան 2000 կանայք խոստովանել են, որ հիմնականում զբաղված են իրենց համեմատելով գործընկերների, ընկերուհիների հետ:
Համեմատվում է ամեն ինչ` քաշը, կրծքի չափսը, մարմնի ձևը, մազերը, կոսմետիկան: Բայց կանայք դա անում են հատուկ նպատակով` նրանք փորձում են գտնել նրան, ում ցելյուլիտը, ճարպը և այլ թերություններն ավելի շատ են, որպեսզի հանգստացնեն իրենք իրենց:








































