Wednesday, 24 06 2026
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Զարմանում եմ՝ ինչպե՞ս է ՀԱԿ-ը հավատացել ՀՀԿ-ին. Ա. Հովհաննիսյան

Այսօր հայտնի դարձավ, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում որոշվել է մինչև 1 տարի ժամկետով հետաձգել Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը: Իր հերթին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ նախագահական ընտրություններից հետո հանձնաժողովի ստեղծման հարցը դրական լուծում կստանա, և որ Մարտի 1-ի բացահայտմամբ ամենից շատ շահագրգռված է ու ամենից շատ գործ կատարում է խորհրդարանական մեծամասնությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում 2008թ. «Մարտի 1»-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, իր զարմանքը հայտնեց այս առումով` ասելով, որ դեմ է հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը հետաձգելուն: Նա հիշեցրեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի խոսքերը, թե «Մարտի 1»-ից 5 տարի է անցել, էլ ի՞նչ բացահայտում: Ուստի, Ալլա Հովհաննիսյանի համոզմամբ, այս անգամ էլ հետաձգելով` կասեն, թե վեց տարի է անցել, էլ ի՞նչ բացահայտում: Նրա կարծիքով՝ Հանրապետական խմբակցությունը ժամանակ է շահում և ապագայում էլի դեմ է քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը:

«Ես չեմ հավատում Հանրապետականի ոչ մի խոսքին: Անգամ Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ կողմ են քվեարկելու, միայն Հանրապետականն է դեմ սպանությունների բացահայտմանը: Իսկ ՀԱԿ-ի համաձայնությունն այս մասով զարմանալի էր, ես գիտեի, որ դեմ կքվեարկեն հանրապետականները: Ես զարմանում եմ` ո՞նց է Կոնգրեսը հավատացել ՀՀԿ-ի հավաստիացումներին: Չգիտեմ, թող դրա պատասխանն իրենք տան: Բնականաբար, այսօր` չէ, բայց մենք ծնողներով պատրաստվում ենք հանդիպել, այս հարցը ևս կքննարկենք, և հնարավոր է՝ ՀԱԿ էլ գնանք, իրենց հանդիպենք, փորձենք հասկանալ, թե ինչն էր պատճառը»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում