Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության Գերագույն խորհուրդը (RTUK) CNBC-E մասնավոր հեռուստաալիքին տուգանել է 53 000 լիրով (22,7 000 եվրո) «Սիմսոնների»` Աստծո մասին կատակներով սերիաները ցուցադրելու համար: Այս մասին հայտնում է Daily News Hurriyet-ը:
Թուրքական մեդիահամակարգողը հայտարարել է, որ սերիալի հեղինակները ծաղրել են Աստծուն: Պաշտոնյաներին զայրացրել է այն սերիան, որում կերպարներից մեկը մյուսին կոչ է անում «հանուն Աստծո» մարդ սպանել: «Սիմսոնների» հեղինակներին քննադատել են նաև Աստվածաշունչն այրելու տեսարանների և ալկոհոլ խմող դեռահասների կապակցությամբ:
Agence France-Presse-ը նշում է, որ մեդիահամակարգողն արդեն մի քանի հեռուստաընկերությունների տուգանել է ֆիլմերի և սերիալների ցուցադրության համար, որոնց հեղինակները, նրա կարծիքով, վիրավորել են կրոնը, պատմական կերպարների կամ ընտանեկան արժեքներ:
2011-ին Գերմանիայում որոշել են եթերից հանել «Սիմսոններ» մուլտսերիալի` միջուկային էներգետիկայի և ռադիացիայի հետևանքների մասին կատակներով սերիաները: Լիտվայում «Սիմսոններն» արգելել են գարեջուր խմելը քարոզելու համար:
1987-ին թողարկված «Սիմսոններն» ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաերկար մուլտսերիալն է: Ներկայումս ցուցադրվում է 24-րդ սեզոնը: Նկարահանվել է «Սիմսոնների» ավելի քան 500 սերիա:







































