Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՀ տնօրեն Քրիսթին Լագարդի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Ռադան կքվեարկի կառավարությանը վստահություն հայտնելու օգտին՝ գրում է Korrespondent.net-ը:
Հեռախսազրուցյի ընթացքում Պորոշենկոն վստահեցրել է, որ «Ուկրաինան պատրաստ է իրականացնել բոլոր պարտականությունները ԱՄՀ stand-by ծրագրի շրջանակներում: Չնայած երկրում ստեղծված բարդ իրադրությանը՝ Ուկրաինայի իշխանություններն ԱՄՀ առաքելության հետ մշակել են ծրագրի իրագործման հետագա ծրագիր՝ ԱՄՀ տնօրենների խորհրդում հետագայում համաձայնեցնելու նպատակով»:
Իր կողմից, Քրիսթին Լագարդն ուկրաինացի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է զերծ մնալ պոպուլիզմից և նախընտրական քարոզարշավի ժամանակ ավելորդ խոստումներից, քանի որ «Ուկրաինայի ներկայիս ֆինանսա-տնտեսական վիճակում դրանք չեն կարող իրագործվել»:












































