Monday, 22 06 2026
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ

Երևանում Իրանի դեսպանն ու Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը դատապարտեցին Իսրայելի գործողությունները Պաղեստինում

Այսօր Երևանի Կապույտ մզկիթում կայացավ «Պաղեստինի հարցը ողջ մարդկության հարցն է» խորագրով համաժողով՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին ասաց, որ այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում պաշտպանելու Պաղեստինի նպատակները և արտահայտելու ատելություն սիոնիստական վարչակարգի օկուպացիայի և համաշխարհային կեղեքիչների այդ անմարդկային քայլերի նկատմամբ: Ըստ նրա՝ այս օրերին Պաղեստինի անմեղ կանանց ու երեխաների դաժան սպանությունը հաստատում է այն վարչակարգի դաժան բնույթը, որը ոչ մի ջանք չի խնայում իր նպատակներին հասնելու համար, և նրանց նպատակն է տարանջատել իսլամական երկրներն ու հարվածել դիմադրությանը:

«Իսրայելի հանցագործությունները Գազայում և պաղեստինցի անմեղ կանանց, տղամարդկանց ու երեխաների դաժան սպանությունները և ՄԱԿ ԱԽ-ի լուռ և անպատասխանատու պահվածքը սիոնիստական վարչակարգի հանցագործությունների հանդեպ ցավալի է: Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Իսրայելը, ոտնահարելով մարդկայնության սկզբունքները և խախտելով միջազգային ու մարդու իրավունքները, օգտագործելով ամենաժամանակակից սպառազինություններ, Գազայի հատվածի անմեղ բնակիչներին իր հարձակումների թիրախն է դարձրել։ Սա 600 քաղաքացիների սպանության և ավելի քան 4 հազար պաղեստինցիների վիրավորվելու պատճառ է դարձել:

Այս հումանիտար աղետը տեղի է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ բավարարվածությամբ համակցված լուռ և անպատասխանատու պահվածքի և մարդու իրավունքների պաշտպանների կողմից Գազայի քաղաքացիների սպանությունները բացահայտ հովանավորելու ներքո: Գազայի բնակչությունն այսօր կանգնած է անբավարար բուժօգնության ու դեղամիջոցների մեծածավալ ճգնաժամի առջև, և խոչընդոտներ են հարուցվում այդ ուղղությամբ օգնություն ուղարկելուն։ Այս իրավիճակի շարունակվելը հումանիտար դաժան աղետի պատճառ է դարձել:

Ցավոք, այն քայլերը, որոնք ձեռնարկվել են հօգուտ Գազայի, այդ տարածաշրջանում աղետի մակարդակին չեն համապատասխանում, և անհրաժեշտ է, որ դադարեցվեն հարձակումները, վերացվի Գազայի շրջափակումն ու սնունդ և դեղամիջոցներ ուղարկվեն»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Իսրայելը, օգտվելով Մերձավոր Արևելքում զարգացումներից, փորձում է արաբական ու իսլամական երկրների ուշադրությունը կենտրոնացնել իր վրա և հետին պլան մղելով Պաղեստինի խնդիրները, շիաների ու սունների միջև առաջացնել խնդիրներ, որպեսզի այս ճանապարհով իրագործի իր խարդախ նպատակները:

Իսրայելի գործողությունները Պաղեստինի խաղաղ բնակչության դեմ դատապարտեց նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի առաջնորդ, Բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը, որը Պաղեստինում տեղի ունեցող ոճրագործությունները նմանեցրեց Հայոց ցեղասպանությանը և մեկուկես միլիոն հայերի տեղահանությանն ու կոտորածին: Ըստ նրա՝ հայերն ու պաղեստինցիները պատմականորեն նույն ճակատագիրն են ունեցել: Եզրափակելով՝ սրբազանը խաղաղություն մաղթեց: Միջոցառումն ուղեկցվեց Պաղեստինից ու մասնավորապես Գազայից դաժանագույն տեսանյութերով:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում