Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ձայնագրել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդների հեռախոսազրույցները: Ստացված նյութերը հերթական անգամ ապացուցում են Դոնեցկի և Լուգանսկի մարզերում հակամարտության շիկացման գործում ռուսական կողմից մասնակցությունը: Այս մասին հաղորդում է Անվտանգության ծառայության մամլո կենտրոնը:
«Նյութերն ապացուցում են, որ Ուկրաինայում դրության ապակայունացման ռուսական սցենարին մասնակից է ռուսական իշխող քաղաքական կուսակցության` «Միասնական Ռուսաստան»-ի գլխավոր խորհրդի քարտուղար Ալեքսեյ Չեսնակովը»,- ասվում է հաղորդագրությունում:
Հրապարակվել են նաև ահաբեկիչների`Դոնեցկում գործողությունների մեթոդների վերաբերյալ հեռախոսազրույցները:









































