Facebook-ը գործարկել է բջջային հեռախոսներից լուսանկարների ավտոմատ ներբեռնման Photo Sync ծառայությունը: Սոցիալական ցանցի հավելվածը սերվեր է փոխանցում 20 ամենաթարմ լուսանկարները, որոնց վերլուծությունը թույլ է տալիս ընկերությանը գովազդի հասեցագրման հարցում: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Facebook-ն անձամբ է դրանց վրա նշում ծանոթներին: Համակարգը որոշում է նկարահանման տեղն ու ժամանակը, սարքի անվանումն ու լուսավորության պայմանները: Ավտոմատ պարզաբանումների շնորհիվ սոցիալական ցանցը կարող է կազմել օգտատիրոջ սովորական երթուղիները և ցույց տալ տեղի ընկերությունների գովազդային հաղորդագրությունները:
Ալգորիթմները լուսանկարներում ճանաչում են ոչ միայն դեմքերը, այլև տարբեր ընկերությունների բրենդները, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ օգտատիրոջ սպառողական նախասիրությունները:











































