Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առջև կվառվի նեոնային սիրտը՝ ի հիշատակ Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի մահվան առաջին տարելիցի` հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով չեխական ռադիոյին:
Հավելը մահացել է 2011թ. դեկտեմբերի 18-ին` տանը, երկարատև հիվանդությունից հետո: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին` Պրաժսկի Գրադի Սուրբ Վիտա տաճարում:
2002թ. երբ Հավելը ավարտեց նախագահական պաշտոնում իր երկրորդ ժամկետը, Պրաժսկի Գրադի երկնքում վառվեց հայտնի նեոնային սիրտը:
Վացլավ Հավելը միշտ ստորագրում էր Vaclav Havel և հավելում կարմիր սիրտ՝ ի նշան սիրո:
Այդ նշանը, որը հսկայական չափերով մեծացրել էր նկարիչ Իրժի Դավիդը, շողում էր Պրաժսկի Գրադի երկնքում` 2002թ. ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի ժամանակ:
Նեոնային սիրտը կվառվի դեկտեմվերի 17-ի երեկոյան ու կշողա Եվրախորհրդարանի մոտ մինչև հունվարի վերջը:
Հավելը եղել է Չեխոսլովակիայի վերջին նախագահը (1989-1992թթ.) և Չեխիայի առաջին նախագահը (1993-2003թթ. ): Նա հայտնի էր նաև որպես գրող, գրաքննադատ:










































