News Georgia-ի փոխանցմամբ՝ հետաձգվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի գործիի քննումը: Թբիլիսիի քաղաքային դատարանը դրան կանդրադառնա դեկտեմբերի 5-ին:
Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն երկրորդ անգամ է բավարարում Օկրուաշվիլիի գործի քննման հետաձգման մասին փաստաբանների միջնորդությունը: Օկրուաշվիլին Վրաստան վերադառնալուց անմիջապես անց ձերբակալվել էր նոյեմբերի 20-ին, սակայն այն ժամանակ այդ գործընթացը հետաձգվել էր, քանի որ փաստաբանները չէին հասցրել ծանոթանալ նրա գործի հետ:
Օկրուաշվիլիի գործն առնչվում է 2011 թվականի մայիսին ապօրինի զինված խմբավորումների ստեղծմանը:









































