Իրանակն Irib News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Իրանի Քերմանշահ քաղաքում այսօր մահապատժի է ենթարկվել 4 մարդ: Այդ անձանցից մեկը մեղադրվում էր բռնաբարության, իսկ մնացյալ երեքը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառման ու վաճառքի մեջ:
Հոկտեմբեր-նոյեմբերին Թեհրանում թմրանյութերի ապօրինի շրջանառման ու վաճառքի մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 20 մարդ: Օտար ԶԼՄ-ների պնդմամբ՝ 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Իրանում մահապատժի է ենթարկվել 488 մարդ:








































