Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, անդրադառնալով PKK-ի դեմ պայքարի խնդրին, հայտարարել է, որ իրենք ամեն քայլ ձեռնարկելու են՝ Թուրքիայում արյուն թափելը դադարեցնելու համար.
«Թուրքիան պատրաստ է բոլոր միջոցները ձեռնարկել երկրում ահաբեկչության դադարեցման համար և չի բացառում PKK ահաբեկչական կազմակերպության անդամների հետ բանակցություններ վարելը: Թուրքիայի համար ահաբեկչության խնդրի լուծումն առաջնահերթ է: Մենք շարունակելու ենք այդ հարցը քննարկել բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և ազգի հետ»:










































