Saturday, 04 07 2026
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Գագիկ Խաչատրյանը լռելյայն հաստատում է՝ բիզնեսներն իրենն են

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կամ, ինչպես գործարար շրջանակներում են նրան կոչում, «Տամոժնու Գագոյի» ձեռներեցության մասին լեգենդներ են շրջում, թե իբր նա, բացի պետական կառույցի ղեկավար լինելուց, հասցնում է նաև զբաղվել տարաբնույթ բիզնեսներով՝ հեռահաղորդակցության, սարքավորումների ներկրման, սննդամթերքի ու ավտոմեքենաների ներմուծման և վաճառքի, վճարային համակարգերի, տաքսի ծառայության, հացամթերքի և կաթնամթերքի արտադրության, մաքսային տերմինալի և այլն:

Գագիկ Խաչատրյանի ազնիվ անունն արատավորումից «փրկելու» և տարիներ շարունակ այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնողին անհարկի մեղադրանքներից ազատելու համար «Առաջին լրատվական»-ը փորձեց հենց ՊԵԿ-ից ճշտել իրողությունը և ուղղեց հետևյալ հարցերը. «1. ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց ներքոնշյալ ձեռնարկություններից որո՞նք են պատկանում և ի՞նչ բաժնեմասով. «Յուքոմ», «Ալեքսերվ», «Մեգաֆուդ», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Մեգա փեյ», «Ապեյրոն», «Չիմեգ», «Ամասիայի» կաթի գործարան, «Ալյանս» մաքսային տերմինալ, «Հագուստի աշխարհ» խանութների ցանց, «Թամարա և Անի», «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահ, «Գալաքսի» հացի գործարան, «Գալաքսի» սուպերմարկետ, «Վիլեռոյ ընդ բոշ» խանութների ցանց, «Սանտա ֆե» սրճարան: 2. Համապատասխանո՞ւմ են իրականությանը շրջանառվող լուրերն այն մասին, որ անցած տարի Գ. Խաչատրյանը վաճառել է «Nike» խանութը և «Գալաքսի» տաքսի ծառայությունը, եթե՝ այո, ապա որքան է եղել նրա բաժնեմասն այդ ընկերություններում: 3. Գ. Խաչատրյանը Հայաստանում կամ արտերկրում այլ ի՞նչ բիզնեսներում մասնակցություն ունի և որքա՞ն»:

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից ստացանք պատասխան. «Բաժնի գործառույթները հաստատված են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով, համաձայն որի Ձեր կողմից խնդրարկվող տեղեկատվության տիրապետումը և տրամադրումը դուրս է բաժնի իրավասության շրջանակներից: Վերոգրյալը հաշվի առնելով և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, համաձայն որի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով` հայտնվում է, որ Ձեր դիմումով ներկայացված հարցերի պատասխաններին բաժինը չի տիրապետում»:

Մինչդեռ գերատեսչություններում գործող նման բաժինները կամ վարչությունները ստեղծված են հենց նրա համար, որ պատասխանեն կառույցի կամ իրենց ղեկավարի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության հարցումներին, առավել ևս երբ ղեկավարի բիզնես ունենալու հանգամանքը ներկայացվում է իբրև պաշտոնի հետ համատեղում: Այլ գերատեսչություններից բազմիցս հերքվել կամ ճշտվել են իրենց վերադասի այս կամ այն բիզնեսին առնչություն ունենալը: Օրինակ, վերջերս տարածքային կառավարման նախարարությունից հերքել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում գործող տաքսի ծառայությունները պատկանում են փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի հարցերով նախկին խորհրդական Արամ Անանյանը՝ ի պատասխան մի շարք մեղադրանքների, հայտարարել էր, որ վարչապետը բիզնես չունի և չի զբաղվում բիզնեսով: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո քարտուղարը հերքել է, որ Ս. Բալասանյանը գարեջրի գործարանը ձեռք է բերել 400 հզ. դրամով, ու հայտնել է, որ դրա գինը շատ ավելին է եղել: Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի մամուլի քարտուղարը հերքել էր, որ նախարարը խոզաբուծարան ունի և կալանավայրերի հացի մեծ մասը ուղարկվում է հենց այդ խոզաբուծարան։ Եվ այլն: Ոմանք կասեն, թե այս հերքումներն էլ վիճարկելի են, բայց դա այլ հարց է:

Ժողովուրդն ասում է՝ լռությունը համաձայնության նշան է: Այսինքն, կարելի է կարծել, որ եթե ՊԵԿ-ից որևէ մեկնաբանություն չեն տալիս նշված հարցերի վերաբերյալ, ապա դրանք համապատասխանում են իրականությանը և այս բոլոր ձեռնարկությունները պատկանում են հենց Գագիկ Խաչատրյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում