Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը՝ Նոել լե Գրեյը, նշել է, թե Ֆրանսիայի ազգային հավաքականը, որ հավաքականների հետ է մրցելու առաջիկա երկու տարիների ընթացքում:
Ֆրանսիայի ընտրանին ապահովել է իր տեղը «ԵՎՐՈ-2016»-ում, քանի որ նրանք համարվում են մրցաշարի տանտերը ու մինչև առաջնության մեկնարկը պաշտոնական խաղեր չի անցկացնելու: Հենց այդ պատճառով ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է, որ ընկերական խաղերի միջոցով թիմը պետք է մարզավիճակ հավաքի և մասնակցի գալիք Եվրոպայի առաջնությանը.
«Մենք կմրցենք Իտալիայի, Անգլիայի, Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականների հետ: Նաև հանդիպում կանցկացնենք Կոլումբիայի ազգային թիմի դեմ: Այսպիսի բարձր մակարդակի թիմերի հետ խաղերը կնպաստեն նրան, որ Դիդյե Դեշամի թիմը լավ պատրաստվի «ԵՎՐՈ-2016»-ին»-, ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն:










































