Աֆրիկայի հյուսիսում կործանված ինքնաթիռում է եղել Կուբայի Պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Ֆիդել Կաստրոյի զարմուհի Մարիելան, հաղորդվում է Ուագադուգու օդանավակայանի Facebook-յան էջում, փոխանցում է RIA Novosti-ն:
Ալժիրական ինքնաթիռը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուգադուգույից Ալժիր էր ուղևորվում: AH5017 չվերթը իրականացվում էր Air Algerie ընկերության կողմից, որը ինքնաթիռը վարձակալել էր իսպանական Swiftair-ից: Ինքնաթիռը կործանվել է Թիլմիզի բնակավայրի մոտ:
Ինքնաթիռի վրա «ֆրանսիացի երկու պաշտոնյաներ են եղել, ինչպես նաև Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի զարմուհին՝ Մարիելա Կաստրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարիելա Կաստրոն Հավանայում ղեկավարում էր Սեքսուալ կրթության Կուբայի ազգային կենտրոնը (CENESEX), Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցացիայի(WAS) անդամ էր և սեքսուալ փոքրամասնությունների պաշտպանության շարժման ակտիվիստ:









































