Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ սխալ է այն կարծիքը, թե նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ից ստացել է անձեռնմխելիության երաշխիքներ, և որ անգամ իր կողմից իրականացված իրավախախտումների հաստատման դեպքում չի կանգնելու օրենքի առջև.
«Դա սխալ կարծիք է: Եթե ինչ-որ մեկը հանցանք է գործում, ապա նա չի ունենա անձեռնմխելիություն՝ սկսած նախագահից վերջացրած յուրաքանչյուր չինովնիկով: Ոչ ոք չպետք է խուսափի արդարադատությունից»:






































