Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ կառուցվածքային ու կադրային վերափոխումների արդյունքում կառավարության աշխատանքը սպասարկող Վրաստանի պետական գրասենյակի ապարատը կորցրել է 80 աշխատակից: Այս մասին հայտնել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ պետական գրասենյակում եղել է ավելորդ կադրային ռեսուրս, և այդ աշխատակիցները ժամանակին զգուշացվել են իրենց հեռացվելու մասին: Կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլիի տվյալներով՝ աշխատանքից հեռացվել է կառավարական ապարատի աշխատակիցների 50 տոկոսը:









































