Փարիզի փողոցներում աղվեսներ են հայտնվել: Վայրի գազանները զբոսնում են Լյուքսեմբուրգյան այգով և Հանրապետության հրապարակում:
Փարիզցիները սկսել են աղվեսներին դիմավորել քաղաքի կենտրոնի փողոցներում և բնակելի թաղամասերում: Մասնագետների խոսքով` կենդանիներին աղբարկղերի պարունակությունն է գրավում և կրծողները, որոնք հեղեղել են քաղաքը, գրում է Travel.ru-ն:
Տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին հավաստիացնում են, որ վայրի կենդանիները վտանգավոր չեն: Իսկ նրանց այցերը միայն վկայում են Փարիզի լավ էկոլոգիայի մասին, հայտնում է Baltinfo.ru-ն:












































