Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է իր թիմի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի ապագայի մասին՝ նշելով, որ դրանից ոչ մի տեղեկություն չունի:
«Ես միայն գիտեմ, որ նա ուրախ է այստեղ ու հանդիսանում է այս թիմի հիմնասյուներից մեկը: Ինչ վերաբերում է նրա ապագային, ես տեղեկություններ չունեմ: Այս պայմաններում ես չեմ կարող ասել՝ այո կամ ոչ, հունվար կամ ամառ: Ուղղակի այդ մասին ներկա պահին չգիտեմ»,- ասել է Բենիտեսը:








































