Քիմ Քարդաշյանի այցը Բահրեյն ոչ միանշանակ արձագանք է գտել երկրում. թագավորության աղջիկներին ուրախացրել է այն միտքը, որ կարող են տեսնել աստղին և անգամ դիպչել նրան ու լուսանկարվել նրա հետ, իսկ քաղաքական գործիչները փորձել են խանգարել նրա այցին։ Այս մասին հաղորդում է բրիտանական Sky News-ը:
32 ամյա–աստղը Բահրեյն է ժամանալ Millions of Milkshakes կաթնային կոկտեյլների միջազգային ցանցի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար, որի բրենդը պատկանում է Քարդաշյան ընտանիքին:
Բահրեյնի խորհրդարանի ռադիկալ տրամադրված ավելի քան 50 անդամներ ավելի վաղ հավաքվել էին առևտրի կենտրոնի մոտ` ամերիկյան աստղի ժամանման առնչությամբ իրենց բողոքն արտահայտելու համար: Սակայն մինչ Քարդաշյանի ժամանումը ոստիկանությունն, արցունքաբեր գազ օգտագործելով, արդեն ցրել էր նրանց:









































