Իտալական «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը համոզել է ակումբի ղեկավարներին, որ թիմ չհրավիրեն Ռոբերտո Մանչինիին:
Մանչինին համարվում էր «Յուվենթուս»-ի ղեկը ստանձնելու գլխավոր թեկնածուն, սակայն թիմի հարձակվող Կարլոս Տևեսը զգուշացրել է ակումբի ղեկավարներին, որ եթե Մանչինին գլխավորի «Յուվենթուս»-ը ,ապա նա կլքի «Ծեր Սինյորա»-ի ճամբարը: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Տևեսը ծանոթ է Մանչինիին «Մանչեսթեր Սիթի»-ում աշխատելու տարիներից: Մի անգամ նրանց միջև կոնֆլիկտ է պատահել, երբ «Բավարիա»-ի հետ Չեմպիոնների Լիգայի հանդիպման ժամանակ Տևեսը վիճել է Մանչինիի հետ և հրաժարվել փոխարինման դուրս գալ:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մասիմիլիանո Ալեգրին:








































