Թայվանում TransAsia ավիաընկերության ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 40 մարդ է մահացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Թայվանում «Պենհու» օդանավակայանում վթարային վայրէջքից հետո զոհերի թիվը հասել է 50 մարդու, հայտնում է Reuters-ը:
TransAsia Airways-ի ATR-72 ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Հաոսյունից Մագուն:
Ինքնաթիռում գտնվել է 58 մարդ, 54 ուղևոր ու անձնակազմի 4 անդամ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վայրէջքից հետո այրվել է:











































