Հյուսիսային Կորեան ծրագրում է զբոսաշրջիկների գրավել ստորջրյա հյուրանոցի միջոցով: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով հյուսիսկորեական մամուլին:
Հաղորդվում է, որ նոր հյուրանոցը կկառուցվի Կալմա թերակղզու Վոնսան քաղաքում: Նշվում է, որ դրան զուգահեռ՝ շրջանում կհայտնվի ծաղկի այգի, միջազգային համաժողովների դահլիճ, ցուցասրահ, մարզադաշտ:
Uri Tours զբոսաշրջային ընկերությունից Անդրեա Լին հաստատել է այդ տեղեկությունը: Uri Tours-ը գտնվում է Նյու Ջերսիում: Ընկերության աշխատանքն արտոնագրված է Հյուսիսային Կորեայի իշխանություններից կողմից:











































