Իսրայելական հարձակումներից տուժած Գազայի հատվածի պաղեստինցիներին անհրաժեշտ է 115 մլն դոլար: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ ԱԽ-ի հետ տեսակապի ժամանակ:
«Բոլորիդ կոչ եմ անում արձագանքել պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության շտապ հայցին՝ Գազայի բնակչության աճող մարդասիրական կարիքների համար 115 մլն դոլար հրատապ տրամադրելու մասին»,- ասել է Պան Գի Մունը՝ դիմելով մերձավորարևելյան խնդրով ՄԱԿ ԱԽ բաց դեբատների մասնակիցներին:
Դեբատների ժամանակ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը գտնվել է պաղեստինյան Ռամալլա քաղաքում: