Բրիթնի Սփիրսը ծնվել է 1981 թ. դեկտեմբերի 2-ին Միսիսիպի նահանգի Մաք Կոմբ քաղաքում: Մանկության տարիներին զբաղվել է մարմնամարզությամբ: Ավելի ուշ երգել է եկեղեցական երգչախմբում: 12 տարեկանում աշխատել է Դիսնեյ հեռուստաալիքում: Մեկ տարի անց այն փակել են, և Բրիթնին տեղափոխվել է Լուիզիանա: Որոշ ժամանակ եղել է Innosense խմբի վոկալիստ: Նրա առաջին երգը՝ Baby One More Time-ը, լույս է տեսել 1998-ին և նրան գերաստղ է դարձրել: Վաճառվել է այս երգի սկավառակի ավելի քան 9 մլն օրինակ:
2009-ին նա 13-րդն էր Forbes ամսագրի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, քանի որ 2008-2009 թթ. աշխատել էր 35 մլն դոլար:
Աստղի ստեղծագործական կյանքում արդեն կա 8 համաշխարհային շրջագայություն: Նա հայտնի է ոչ միայն իր երգերով և դերասանական արվեստով, այլև նկարահանվել է գովազդներում, մի քանի գիրք է հրատարակել, թողարկել է տիկնիկներ, սեփական բուրմունքները, տեսախաղեր և այլն:








































