Լևոն Արոնյանը դեկտեմբերի 1-10-ը կմասնակցի Լոնդոնում անցկացվելիք London Chess Classic մրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Անանդը, Կարլսենը, Կրամնիկը, Նակամուրան, Պոլգարը, Ադամսը, Մաքշեյնը և Ջոնսը:
Առաջին տուրում՝ դեկտեմբերի 1-ին կայացած խաղում, հայազգի շախմատիստը պարտություն կրեց Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Հիկարու Նակամուրայի կողմից:
Մյուս մրցավեճերն այսպես ավարտվեցին.
Կրամնիկը հաղթեց Հուդիթ Պոլգարին, Մագնուս Կարլսենը հաղթեց Լյուք Մաքշեյնին, Միքի Ադամսն առավելության հասավ Ջևեյն Ջոնսի հանդեպ: