Նորքի տուն-ինտերնատում բնակվող 230 տարեցներին օրերս հյուրընկալվել էր «Ավետիս Վարոսյան» բարեգործական հիմնադրամը, հիմնադրի, ողջ անձնակազմի, կամավորների, ինչպես նաև անմիջական վաճառքի ոլորտում առաջատար «Qnet» միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ միասին։
Հիմնադրամը ջանք չէր խնայել օրը տարեցների համար անմոռանալի և յուրօրինակ դրաձնելու համար: Մշակութային գեղեցիկ ծրագրով տարեցների օրը տոնի վերածեցին Երևանի N 5 մշակութային կենտրոնի «Ալինա դանս» պարային համույթը /գեղարվեստական ղեկավար Ալինա Աղայան/ և երգիչ Մոնթե Հակոբյանը։ Բարեգործական հիմնադրամի անդամները տուն-ինտերնատի բնակիչների համար բերել էին նաև հագուստ, առաջին անհրաժեշտության պարագաներ, ամսագրեր և թերթեր, ինչպես նաև արդեն սկզիբ դրված ավանդույթի համաձայն՝ քաղցրավենիք։
Օրը կրկնակի տոն էր տուն-ինտերնատի բնակչուհի Մարիետա Միքայելյանի համար. նա տոնում էր տարեդարձը: Հիմնադրամը յուրօրինակ անակնկալ էր պատրաստել տիկին Մարիետայի համար: Վերջինս, չնայած հուզմունքին, ակտիվ մասնակցեց մշակութային միջոցառմանը, պարեց իր ընկերների հետ, իսկ վերջում հույս հայտնեց, որ նման այցերը լինեն հաճախակի, և իրենց միօրինակ առօրյան լցնեն ուրախությամբ։
Ի դեպ, Հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվեց հենց ծերանցոցից, որովհետև ինչպես նշեց, հիմնադրամի հիմնադիր- նախագահը Ավետիս Վարոսյանն այսօր բոլորից շատ ուշադրության կարիքն ունեն հենց ծերերը:
<Նման ձեռնարկ իրականացնելու նպատակը իմ մեջ արթանցել է մանուկ հասակում, երբ դպրոցական տարիքում այցելեցինք տուն- ինտերնատ, այդ օրվանից ի վեր իմ առջև նպատակ դրեցի ավելի հասուն տարիքում այցելել տուն-ինտերնատ, ուրախացնել տեղի բնակիչներին, և ստեղծել այնպիսի միջաավայր, որ նրանք զգան՝ միայնակ չեն: Նման ձեռնարկները վստահ են, որ կլինեն շարունակական ավելի մեծ ծավալով և մեծ մաշտաբի»,- նշեց Ավետիս Վարոսյանը։
Հիմնադրամի ջանքերով տուն-ինտերնատի բնակիչների համար օրն իսկապես տոնական և անմոռանալի կմնա նրանց հուշերում:
Տուն-ինտերնատի բնակչուհի Անուշ Թարվերդյանն այս օրը դեռ երկար կհիշի․ «Միջոցառումը շատ լավ անցավ, հոգաչափ շնորհակալ ենք բոլորից, քանիզ այսօր մեր օրն այնպես անցավ, ինչպես անցել էր երիտասարդ ժամանակ։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին․ ինչքան մեզ օգնեցին և ուրախացրին, թող Աստված նույնչափ ձեզ հաջողություն պարգևի»,- ասաց Անուշ Թարվերդյանը:
Իսկ Հեղինեն Շահբազյանն արդեն երեք տարի է ծերանոցում է, գոհ է իր առօրյայից և աշխատում է այնպես անցկացնել իր օրերը տուն-ինտերնատում, որպեսզի վերջիններս տխուր չանցնեն և հիշելու լավ օրեր ունենա։ «Այսօրվա համերգը շատ լավ անցավ, շատ շնորհակալ ենք բոլորից, մեզ նման գեղեցիկ օր պարգևելու համար»,- ընդգծեց Հեղինե տատիկը։
Տարեցների ցանկությունը մեկն է, որպեսզի, նման մարդասիրական քայլերը դառնան օրինակելի մյուսների համար։ Բարին կատարենք, որպեսզի բարություն ստանանք՝ շեշտեցին տուն ինտերնատի բանկիչները:
Տուն-ինտենատի միջոցառումների կազմակերպիչ, կազմակերպչական աշխատանքների հրահանգիչ Արաքսյան Սահակյանը շնորհակալություն հայտնելով հիմնադրամին անշահախնդիր աշխատանքի համար՝ նկատեց, որ հիմնադրամը չնայած նորաստեղծ լինելուն՝ արդեն ամուր հիմքեր ունի, որի ապացույցն էլ իրականացրած ձեռնարկն է։
«230տարեց այսօր իր օրն անցկացրեց սրտի թրթիռով, նման միջոցառումները նրանց կյանք են տալիս, և դրանից առավել նրանց ոչինչ այլևս անհրաժեշտ չէ»,- ընդգծեց Արաքսյա Սահակյանը։
Տուն-ինտերնատի 230 տարեց և հաշմանդամ բնակիչների, ինչպես նաև տնօրինության անունից «Ավետիս Վարսյան» բարեգործական հիմնադրամը պարգևատրվեց շնորհակալագրով: Հիմնադրամն էլ շնորհակալագրեր հանձնեց համերգային ծրագրի մասնակիցներին:
Հիմնադրամի գործունեությունը հետապնդում է սոցիալական, բարեգործական, գիտակրթական, բնապահպանական, գիտատեխնիկական և այլ հանրօգուտ նպատակներ: Այն իր ուժերի ներածին չափով իրականացնում է մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայասատանի Հանրապետության բարօրությանը: «Նման հիմնադրամ ստեղծելը եղել է իմ երազանքներից մեկը, որը տարիքիս հետ զուգահեռ դարձել է նպատակ իսկ վերջին հաշվով արդեն իրականություն»,- նշեց Ավետիս Վարոսյանը։
Հիմնադրամի նեկայացուցիները միջոցառման ավարտին շրջեցին ծերանոցում, զրուցեցին բնակիչների հետ, ծանոթացան նրանց առօրյային և խնդիրներին։
Հիմնադրամի անդամները տուն-ինտերնատի բնակիչներին հրաժեշտ տվեցին, խոստանալով, որ նման այցերն առավել հաճախակի կլինեն
քանզի հիմնադրամը պատրաստ է աջակցել կարիքավորներին՝ փորձելով իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները: Չէ որ, եթե մարդիկ չսովորեն օգնել իրար, ապա մարդկային ցեղը կվերանա աշխարհի երեսից:







































