Ամերիկացի հայտնի դերասանուհի Ռենե Զելվեգերը մի քանի կիլոգրամով գիրացել էր «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմում նկարահանվելու համար: Դերասանուհին այդ նպատակով հատուկ սննդակարգ է պահել: Նրա օրական չափաբաժինը կազմել է 4700 կիլոկալորիա:
Դերասանուհու առավոտները սկսվել են կարտոֆիլի ֆրիի մեծ չափաբաժնով, ցորենի հացով և կաթնային կոկտեյլով: Օրվա ընթացքում նա կերել է պիցցա, բուլկեղեն, փքաբլիթներ, չիպս, պանիր և այլն:
Նկարահանումների ավարտից հետո դերասանուհին կանգնել է մեկ այլ` ավելի բարդ խնդրի առաջ. Ինչպե՞ս նիհարել: Նա դիմում է տարբեր հնարավոր և անհնար միջոցների` օգտագործում է նիհարելու համար նախատեսված թեյեր և կենսահավելումներ:
Ռենեն սկսում է զբաղվել նաև ֆիթնեսով, հաճախում է մերսումների և սկսում է ճիշտ սնվել: Նա սկսում է հետևել Ատկինսի սննդակարգին, որի ժամանակ անհրաժեշտ է սահմանափակել ածխաջրերի կիրառումը և մեծացնել սպիտակուցների չափաբաժինը:
Դերասանուհին իր օրաբաժնից բացառում է հացաբուլկեղենը, քաղցրավենիքը, որոշ մրգեր, կոֆեինը և ալկոհոլը, սկսում է օգտագործել մեծ քանակությամբ թուրինջի հյութ:
Դիետայի ավարտից հետո դերասանուհու չափաբաժնում կա միայն թուրինջ, նարինջ, երկու լիտր ջուր և մի քանի բաժակ խոտաբույսերով թեյ:










































