Monday, 06 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում

Շուստրիների ու դաժանների արահետը

2013 թվականի առաջին կիսամյակի համեմատ, 2014-ի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 3,4 տոկոս: Մեր հասարակությունը, որի ավելի քան մեկ-երրորդը աղքատ է պաշտոնապես, այս թվերին դադարել է ուշադրություն դարձնել և դադարել է որևէ կերպ արձագանքել այդ թվերին՝ գոհությամբ կամ դժգոհությամբ: Հայաստանի տնտեսական վիճակ Հայաստանի հանրության համար որպես այդպիսին այլևս գոյություն չունի, իսկ սրա պատճառն այն է, որ Հայաստանում այդպես էլ չձևավորվեց սոցիալ-տնտեսական բողոքը արտահայտող, սպասարկող, ձևակերպող և քաղաքական գործընթացի վերածող քաղաքական ուժ:

Հայաստանի հասարակությունը չստացավ, չտեսավ մի ուժի, որը կայուն և հետևողական կերպով կստանձներ այդ կարևոր խնդրի սպասարկումը: Իսկ եթե քաղաքական ուժը չի սպասարկում սոցիալ-տնտեսական բողոքը և իր ներքին քաղաքական գործընթացների հիմքում չի դնում հենց դա, ապա հարց է առաջանում, թե էլ ինչը:

Հայաստանի հասարակության համար այլևս որևէ նշանակություն չունի, թե Հայաստանը քանի տոկոս աճ կամ անկում է արձանագրել: Աճը, միևնույն է, չեն զգում և ըստ էության` չեն էլ զգացել նախկինում, քանի որ աճն իրականում իր մեջ, իր շրջանակներում և քվոտաներում պարփակել է իշխող քրեաօլիգարխիկ համակարգը, և արդեն չեն զգում նաև անկումը, քանի որ հասել են մի կետի, որից այն կողմ արդեն վատի աստիճաններ չկան այլևս՝ վատ է, և վերջ:

Հայաստանի հասարակությանն այսօր ավելի շատ կհետաքրքրի, թե ինչ տնտեսական վիճակ է Ռուսաստանում, գործ կա, թե չկա, միգրանտների համար պայմանները դյուրին են, թե խնդիրներ են առաջացել, պայմանավորվեցին Հայաստանի իշխանությունները ռուսների հետ այս հարցում, թե չպայմանավորվեցին, Մաքսային միություն մտան՝ որ հեշտ գնանք ու գանք, թե չմտան: Սրանք են Հայաստանի հասարակությանը հետաքրքրող սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

Սա հասարակություն-քաղաքական ուժեր խզվածքի, լիովին տարբեր լեզուներով ու արժեքներով խոսելու, տարբեր խնդիրներով ապրելու, տարբեր խնդիրներ լուծելու երկարատև իրողության հետևանքն է, որի մասին Հայաստանի քաղաքական ուժերը զգուշացվել են պարբերաբար, որ առաջանալու է այդ խզվածքը, և հետո այլևս անհնար է լինելու այդ բացը լրացնել, քանի որ իշխանությունները Հայաստանում ունեն բոլոր լծակներն ու չունեն անհրաժեշտ մարդկային արժանիքները` այդ բացից օգտվելու համար և չօգտվելու համար:

Սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի քաղաքական ուժերի գործունեության ծիրում ընդամենը դրվագներ էին, գործածական թեմատիկ բնույթի բաղադրիչներ, ոչ ավելին: Այդ պատճառով էլ Հայաստանի որևէ քաղաքական ուժ այդպես էլ, ըստ էության, կանխատեսելի և հավատարիմ սոցիալական բազա չունեցավ, որի վրա հենվելով կկայանար որպես քաղաքական ինստիտուտ: Նաև այդ պատճառով է, որ Հայաստանի կուսակցությունները վերածվեցին անձնապաստան կառույցների, որտեղ անձի նպատակահարմարությունն է գերիշխող, ոչ թե հասարակության, որտեղ անձի խնդիրներն են թելադրող, ոչ թե հասարակական-պետական խնդիրները: Հասարակական-պետականը, սոցիալ-տնտեսականը դառնում են ընդամենը անձնականի գործիքներ և կիրառվում ըստ անհրաժեշտության:

Այս իրավիճակում, ով հասցրել է տեր կանգնել իշխանության լծակներին, ով ունեցել է անհրաժեշտ շուստրիությունը և դաժանությունը, նա էլ ստանում է առավելություն, նա էլ տիրապետում է ամուր դիրքերի և թելադրում խաղը` այն ավելի ու ավելի մղելով անձնապաստան տիրույթ, այն ավելի ու ավելի կապելով անհատներին, արգելափակելով քաղաքական ինստիտուցիայի ձևավորման ճանապարհները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում