Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18-րդ տուրում տեղի ունեցավ «Վոլգա» – «Թերեք» դիմակայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի թիմը՝ «Վոլգա»-ն, առաջին կեսից հետո զիջում էր հյուրերին 0:1 հաշվով: Ութերորդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Իվանովը: «Վոլգա»-ին, բարեբախտաբար, հաջողվեց երկրորդ կեսին՝ հանդիպման 53-րդ րոպեին, հավասարեցնել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ասիլդարովը:
Նշենք, որ Սարկիսովը խաղին մասնակցեց ոչ լրիվ, այսինքն՝ փոխարինման դուրս եկավ: Մեր հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ խաղի 72-րդ րոպեին:







































