Ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ Թեհրանում իրանական այաթոլան հայտարարել է, որ իսրայելական «Ամպոտ սյունը» գործողությունը Իրանին լիակատար հաղթանակ է բերել: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը քիչ դեր չի խաղացել Գազայում ութօրյա գործողությունում:
Իսրայելական քաղաքներին հարված հասցնելու համար ՀԱՄՍ-ը և այլ զինված խմբավորումներ օգտագործել են իրանական արտադրության Ֆաջր-5 հրթիռներ:
Որպեսզի իրենց շնորհակալությունը հայտնեն Իրանին՝ ամբողջ Գազայի տարածքում վահանակներ են տեղակայվել, որոնց վրա շնորհակալության խոսքեր են գրված իրանցների հասցեին, ովքեր իրականացրել են զենքի մատակարարումը հրեական պետության դեմ պատերազմում:
Հրթիռները Գազա են հասնում մաքսանենգությամբ: Դրա համար կիրառվում են ընդհատակյա թունելները, որոնք միավորում են Սինան ու պաղեստինյան անկլավը:








































