Դավաճանությունը հաճախ հանդիպող երևույթ է: Զույգի հարաբերություններում այն գրեթե միշտ հանգեցնում է արմատական փոփոխությունների:
Վիճակագրության համաձայն` կանանց և տղամարդկանց 40%-ը գոնե մեկ անգամ դավաճանել է կողակցին: Նրանց մեծ մասը մեղավոր է զգում և վախենում է, որ դավաճանության փաստը երբևէ կբացահայտվի:
Եթե գաղտնիքը բացահայտվելու վտանգ կա, ապա անհրաժեշտ է խոստովանել դավաճանության մասին: Այս դեպքում հնարավորություն կլինի փրկել հարաբերությունները:
Դավաճանության մասին հարկ է խոստովանել նաև այն դեպքում, եթե դուք ձեր կողակցին դավաճանել եք ընդամենը մեկ անգամ, սակայն այդ գաղտինքը թուլ չի տալիս հանգիստ ապրել: Ամեն դեպքում, խոստովանությունը հիանալի առիթ կարող է լինել զույգի համար` քննարկելու և պարզելու առկա խնդիրները:









































