Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Հեղափոխության համար անհրաժեշտ են հեղափոխականներ

ՀԱԿ-ը, հիմա արդեն ՀԱԿ-ի ժառանգորդը՝ ԲՀԿ-ն, կարծես թե, խոսում են նույն բանի՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը՝ խոսելով Հայաստանում հեղափոխության և բուժուադեմոկրատական հեղափոխության հնարավորության շուրջ:

Նա նշեց, որ հեղափոխության համար անհրաժեշտ են հեղափոխականներ, անհրաժեշտ է, որ երկրում համապատասխան պայմաններ ձևավորվեն, հասարակությունը հասկանա փոփոխությունների անհրաժեշտությունը և պատրաստ լինի մասնակցել այնպիսի քաղաքական գործընթացի, ինչպիսին է հեղափոխությունը: Ըստ Ա. Ղուկասյանի՝ ժամանակակից հեղափոխությունը քաղաքացիական անհնազանդությունն է, որը դրսևորվում է գոյություն ունեցող ռեժիմի դեմ, իսկ դասական հեղափոխությունը զինված ապստամբությունն է:

«Հաշվի առնելով երկրի ունիկալ պայմանները՝ ՀՀ-ում զինված ապստամբություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե նման գործընթացի հեղինակը հենց բանակը լինի՝ որպես քաղաքական սուբյեկտ, հակառակ դեպքում այն պարզապես անհնարին է, որպես սցենար: Այսօր քաղաքացիական անհնազանդությունն է հասանելի՝ որպես գործիք, որպես հեղափոխական միջոց իշխանափոխության համար»,- նկատեց նա՝ հավելելով, որ Հայաստանում ձևավորվում են հեղափոխական ուժեր՝ հաշվի առնելով Հայաստանի կուսակցական համակարգում տիրող ճգնաժամը: Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ չկան հասարակության վստահությունը վայելող գործիչներ, չկան ծրագրեր, չկան քաղաքական ուժեր, որոնք կարող են հասարակության շրջանում ապագայի նկատմամբ հույս ձևավորել:

Անդրադառնալով ժամանակ առ ժամանակ շրջանառվող բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու վերաբերյալ խոսակցություններին՝ մեր զրուցակիցն ասաց, որ ոչ միայն ՀԱԿ-ը, այլև այսօր ցանկացած քաղաքական ուժ, որը փորձում է մրցակցել իշխանության հետ, առաջին հերթին փորձում է հենվել բուրժուազիայի վրա և առաջին հերթին փորձում է գրավել բուրժուազիային, միջին դասակարգը՝ այս շերտի շահերը պահպանող ուժի կեցվածք ընդունելով: Քաղաքագետի դիտարկմամբ՝ սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ բուրժուազիան ֆինանսապես կարող մի հատված է հասարակության համար:

«Հանդես գալով ի պաշտպանություն բուրժուազիայի շահերի՝ քաղաքական տեխնոլոգիայի առումով ուժը հնարավորություն է ստանում բուրժուազիայից ֆինանսական աջակցություն ակնկալել։ Դրա համար ՀԱԿ-ը, հիմա արդեն ՀԱԿ-ի ժառանգորդ ԲՀԿ-ն կարծես թե երկուսն էլ խոսում են նույն բանի մասին՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության, որովհետև «բուրժուա» մասը վերաբերում է մասնավոր սեփականատերերին, իսկ «դեմոկրատական» մասը՝ հասարակության այն մյուս զանգվածներին, որոնք չունեն մասնավոր սեփականություն և պարզապես ակնկալում են իրենց սոցիալական դրության փոփոխություն»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում