Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնությունը:
56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տարոն Սողոմոնյանը 8:3 հաշվով առավելության հասավ բելառուս մարզիկ Դմիտրի Սապոնի նկատմամբ ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Այսպիսով՝ Տարոն Սողոմոնյանը մրցումների երրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմում տոնեց առաջին հաղթանակը:









































