JATO Dynamics հետազոտական ընկերությունը հրապարակել է Եվրոպայում ամենամեծ ժողովրդականություն վայելող ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը՝ հունիս ամսվա տվյալներով:
Առաջատարը 3 տարբեր մակնիշների ավտոմեքենաներն են՝ գերմանական, ֆրանսիական ու ամերիկյան:
Ինչպես հայտնում է CarFactum-ը, հունիսին ամենից ավելի շատ վաճառվել է Volkswagen Golf: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վաճառքն ավելացել է 7.5%-ով ու կազմել 43.960 միավոր: Վաճառքի ծավալներով երկրորդ տեղում Renault Clio-ն է՝ 34.606 վաճառված ավտոմեքենայով (12.3%-ով ավելի 2013-ի հունիսի համեմատ), ապա Ford Fiesta-ն՝ 27.523 վաճառված ավտոմեքենայով: