Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է «կանաչ» դարձնել իր ավտոպարկը՝ տարբեր էլեկտրամեքենաներ ու հիբրիդային մեքենաներ ձեռք բերելու համար հատկացվել է 5 մլն ֆունտ ստերլինգ: Պետք է նշել նաև, որ էլեկտրամեքենաների լիցքավորման կայանների ցանցը լավ զարգացած է միայն երկրի մայրաքաղաքում՝ գրում է auto.vesti.ru-ն:
Գնման ենթակա ավտոմեքենաների ցանկում է նաև Tesla Model S-ը: Համաձայն Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարության՝ գնվելու է 150 ավտոմեքենա՝ մթնոլորտ արտանետումների քիչ մակարդակով:
Անգլիայում Model S-ի գինը սկսվում է 50.280 ֆունտ ստերլինգից:









































